Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն է նշանակվել Արամ Խաչատրյանը

12.07.2017 16:47
Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն է նշանակվել Արամ Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի որոշման համաձայն` 2017 թ.–ի հուլիսի 10-ից Բանկի Գործադիր տնօրեն է նշանակվել Արամ Խաչատրյանը, նշվում է բանկի կայքում։

Արամ Խաչատրյանն այս պաշտոնում փոխարինել է Արամայիս Գալստյանին։

Արամ Խաչատրյանը ծնվել է 1983թ.-ին: Գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ստանալով ճարտարագիտության մագիստրոսի աստիճան: 2006թ.-ից աշխատում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում: Վերջին հինգ տարիներին զբաղեցրել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26–ին։ Բանկը 2009 թ.–ի փետրվարին NASDAQ OMX Արմենիայիօ անդամ է, իսկ 2015 թ.–ի հուլիսից դարձել է Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ։ Բանկի բաժնետերերն են Սուքիասյան Սարիբեկը` 31.32%, Սուքիասյան Խաչատուրը` 13.77%, Սուքիասյան Ռոբերտը` 14.15%, Սուքիասյան Էդուարդը`10,64%, EBRD–ին` 5,04%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև