ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 57.9 մլն դոլար են ձեռք բերել

16.05.2016 15:52
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 57.9 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը մայիսի 10-13–ն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել ավելի քան 57.9 մլն դոլար 1 դոլարի դիմաց 478.39 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 4.6 մլն եվրո և մոտ 846 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 542.47 դրամ և մեկ ռոբլու դիմաց 7.27 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է 60.6 մլն դոլար, 7.5 մլն եվրո և շուրջ 366.6 մլն ռուբլի, համապատասխանաբար, 479.96 դրամ, 547.9 դրամ և 7.36 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, մայիսի 2-8–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 44.6 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 30.4 մլն դրամ։ ($1– 479.34 դրամ)։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև