ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ‹‹ՌԵՍՈ›› ընկերության ապահովագրական ծառայությունների փաթեթի նոր պայմաններ

24.06.2016 16:20
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ‹‹ՌԵՍՈ›› ընկերության ապահովագրական ծառայությունների փաթեթի նոր պայմաններ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական ընկերության հետ համատեղ, առաջարկում է նոր պայմաններ` 4 տեսակի ապահովագրական պրոդուկտների ձեռք բերման համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, տվյալ պրոդուկտները մշակվել են հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդների համար, ովքեր օգտվում են ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական ընկերության ծառայություններից:

Այդպիսով, ԱՊՊԱ-ի գծով գույքային վնասների դեպքում մեկ ապահովագրական պատահարի համար փոխհատուցվող գումարը կազմում է 1.8 մլն ՀՀ դրամ: Ընդ որում, անձնական վնասների դեպքում մեկ ապահովագրական դեպքի համար փոխհատուցվող գումարը կազմում է 10 մլն ՀՀ դրամ, յուրաքանչյուր տուժողի համար՝ 3.3 մլն ՀՀ դրամ:

«ԱՊՊԱ+»-ի դեպքում, ԱՊՊԱ ծածկույթը գույքային վնասի դեպքում ընդլայնվում է մինչև 3 մլն ՀՀ դրամ, իսկ գույքային և անձնական վնասներով ընդհանուր փոխհատուցվող գումարը՝ մինչև 18 մլն ՀՀ դրամ:

Բժշկական ապահովագրության ոլորտում այժմ առաջացել է անսահմանափակ քանակությամբ լաբորատոր և գործիքային հետազոտություններից, բժշկական խորհրդատվությունից, արտասահմանյան մասնագետների կողմից եզրակացության և երկրորդ բժշկական կարծիքից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպում՝ վճարելով մեկ անձի համար ընդամենը 36 հազար ՀՀ դրամ: Ընդ որում, ապահովագրական գումարը կազմում է 4 միլիոն ՀՀ դրամ:

Անշարժ գույքի և դրանում առկա ունեցվածքի (տեխնիկա, կահույք և այլն) հափշտակման, կողոպուտի, հրդեհի և այլ պատահարների հետևանքով պատճառված վնասից ապահովագրություն՝ սկսած տարեկան 6000 ՀՀ դրամից: Անշարժ գույքի ապահովագրության փոխհատուցվող գումարը կազմում է մինչև 10 մլն ՀՀ դրամ:

Մամուլի ծառայությունից հայտում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ապահովագրական պոլիսներ` առանց ապահովագրական ընկերության գրասենյակ այցելելու անհրաժեշտության: Բավական է այցելել Բանկի 65 մասնաճյուղերից մեկը, տեղում վճարել ծառայության դիմաց և ձեռք բերել ապահովագրական պրոդուկտը` խնայելով ժամանակը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև