Մելլաթ բանկն ուսումնասիրում է Վրաստանում մասնաճյուղ բացելու հնարավորությունը

27.10.2016 13:11
Մելլաթ բանկն ուսումնասիրում է Վրաստանում մասնաճյուղ բացելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերը իրանական «Մելլաթ բանկն է», ուսումնասիրում է Վրաստանում մասնաճյուղ բացելու հնարավորությունը, չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Մոհամմադ Բիգդելին:

Նրա խոսքով, սպասվում է, որ թբիլիսյան մասնաճյուղը կգործի երևանյան «Մելլաթ բանկի» ղեկավարության ներքո:

«Մենք հարցի նախնական քննարկման փուլում ենք: Եթե անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվի, որ մասնաճյուղի բացումն արդարացված է, ապա մենք կբացենք այն», - ասաց Բիգդելին:

Նա ընդգծեց, որ հստակ ժամկետ առայժմ չկա, գործընթացը կարող է մեկ կամ մի քանի ամիս տևել:

Խորհրդի նախագահը նշեց նաև, որ բանկը ուսումնասիրում է նաև հենց Հայաստանում մասնաճյուղեր բացելու հնարավորությունը:

«Մելլաթ բանկ» ՓԲԸ–ն  հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև «Բարեկամության և համագործակցության մասին» համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի  և ԻԻՀ «Մելլաթ» պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ «Մելլաթ» բանկի երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղն իր գործունեությունը սկսել է 1995թ.–ին` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4  արտոնագրի: 2005 թ.–ի հուլիսի 27–ին վերանվանվել է և դարձել է փակ բաժնետիրական ընկերություն:

Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 32,100 մլրդ դրամ, որն ապահովվել է ԻԻՀ «Մելլաթ բանկի» կողմից։–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև