Կոնվերս բանկը «Երիտասարդական» մասնաճյուղ է բացել Երևանում

15.03.2018 20:22
Կոնվերս բանկը «Երիտասարդական» մասնաճյուղ է բացել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան 105/1 hասցեում , տեղի է ունեցել Կոնվերս բանկի Երիտասարդական մասնաճյուղի պաշտոնական բացումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղում մատուցելու են համապարփակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: Սակայն հաշվի առնելով մասնաճյուղի տեղակայումը,ինչպես նաև այստեղ մեծ թվով  ուսանողների, երիտասարդ գիտաշխատողների և դասախոսական անձնակազմի սպասարկման հնարավորությունը, հաճախորդներին, նախ և առաջ , առաջարկվելու են երիտասարդների համար մշակված և ներդրված պրոդուկտներ՝ «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիան, վարկային, քարտային պրոդուկտներ, զեղչային և քեշբեք ակցիաներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Զուգահեռաբար, բանկը պարբերաբար հանդես է գալու երիտասարդներին, ուսանողներին ուղղված հետաքրքիր, շահավետ առաջարկներով ու ակցիաներով, որոնցից առաջինը մեկնարկել է օրեր առաջ՝ մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն ընձեռելով օգտվել արտոնյալ պայմաններով քարտային պրոդուկտներից, հիփոթեքային, ուսանողական, սպառողական վարկավորումից, շահավետ՝ բարձր տոկոսադրույքով ավանդից և այլն:

«Երիտասարդական» մասնաճյուղում կիրառված են մի շարք նորամուծություններ: Մասնավորապես, Կոնվերս բանկի գլխավոր գրասենյակում տարիներ շարունակ հաջողությամբ գործող Convers Club-ի հաճախորդները հնարավորություն կունենան համանման միջավայրում սպասարկվել նաև «Երիտասարդական»-ում:Հաջորդ նորամուծությունը Մասնաճյուղի առանձնացված Cash Zone-ի առկայությունը, որի դռները բաց են լինելու շուրջօրյա և ցանկացած անձ հնարավորություն է ունենալու իրականացնել արտարժույթի վաճառք, վարկի մարումներ և այլ վճարումներ, քարտային հաշիվներին գումարների համալրում և կանխիկացում», - հայտնում են բանկից:

Կոնվերս Բանկի «Երիտասարդական» մասնաճյուղի հաճախորդների համար ակցիայի մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/yeritasardakan/ հղմամբ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև