«ՀայՓոստ» ՓԲԸ-ն հայտարարում է «Կոնվերս Տրանսֆեր» համակարգի հետ համատեղ ակցիայի մասին

01.11.2016 14:50
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն հայտարարում է «Կոնվերս Տրանսֆեր» համակարգի հետ համատեղ ակցիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Կոնվերս Տրանսֆեր» դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, 2016թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ անցկացնում է ակցիա բոլոր այն ֆիզիկական անձանց համար, ովքեր «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով ստանում են դրամական փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից, հաղորդում է «ՀայՓոստի» մամուլի ծառայությունը։

Մամուլի հաղորդագրության համաձայն, ակցիայի մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու դրամական պարգևներ, ինչպես նաև շահել ուղեգրեր դեպի Ծաղկաձոր:

Ուղեգրերի խաղարկությանը կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր ակցիայի անցկացման ժամանակահատվածում «Կոնվերս Տրանսֆեր» համակարգով «Հայփոստի» բաժանմունքների միջոցով կստանան առնվազն 2 դրամական փոխանցում` անկախ գումարի մեծությունից և արժույթից:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում սպասարկվում են փոխանցումների հետևյալ համակարգերը՝ Կոնվերս Տրանսֆեր, Ֆորսաժ, Ria Money Transfer, Stefi և Sigue:

Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Այժմ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարությունն է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև