ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

07.12.2016 14:14
ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկն դեկտեմբերի 6-ին 3 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT13073177 սերիայի պարտատոմսեր` 13 շաբաթ մարման ժամկետով:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 5 600 մլն դրամ, ողջ ծավալը` մրցակցային:

Աճուրդին մասնակցել է 4 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 6.4678 տոկոս`  6.4800% սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 951 741 170 դրամ ($1 – 481,62 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև