Հայաստանի ֆինանսական հատվածում ծառայությունների ծավալը 10 ամսում աճել է 2,2% –ով

07.12.2016 17:32
Հայաստանի ֆինանսական հատվածում ծառայությունների ծավալը 10 ամսում աճել է 2,2% –ով

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական և ապահովագրական ոլորտում ծառայությունների ծավալը 2016 թ.–ի հունվար–հոկտեմբերին կազմել է 203,2 մլրդ դրամ, ինչը 2,2 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։

Այս մասին են վկայում ՀՀ ԱՎԾ տվյալները։

Միաժամանակ ԱՎԾ–ի տվյալներով, ֆինանսական հատվածում ծառայությունների ծավալը 2016 թ.–ի հոկտեմբերին, 2015 թ.–ի հոկտեմբերի համեմատ, կրճատվել է 3,4 տոկոսով` հասնելով 21,7 մլրդ դրամի։

Ֆինանսական հատվածին բաժին է հասնում երկրում ծառայությունների ողջ ծավալի 19,7 տոկոսը։

2016 թ.–ի հունվար–հոկտեմբերին ծառայությունների ծավալը Հայաստանում կազմում է 1 033,8 մլրդ դրամ (7,7 տոկոսի աճ)։

Ֆինանսական հատվածից հետո ծառայությունների ամենամեծ ծավալը բաժին է հասնում մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտին` 196,3 մլրդ դրամ (28,1 տոկոսի աճ), տեղեկատվության և կապի ոլորտին` 177,5 մլրդ դրամ (0,7 տոկոսի անկում) և տրանսպորտի ոլորտին` 138,9 մլրդ դրամ (23,1 տոկոսի աճ) ($1 – 481,62 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև