ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

30.11.2016 13:18
ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը նոյեմբերի 28–ին 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT13272175 սերիայի պարտատոմսեր` 13 շաբաթ մարման ժամկետով:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 480 մլն դրամ, որից 1 մլրդ 400 միլիոնը` մրցակցային:

Աճուրդին մասնակցել է 3 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 6.1234 տոկոս`  6.1620%. սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 492 378 641 դրամ ($1 – 480,11 դրամ): –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև