Յունիբանկը ճանաչվել է «Տարվա գործընկեր» Աթենքում կայացած «Ապագայի բանկ 2016» համաժողովում

09.12.2016 11:33
Յունիբանկը ճանաչվել է «Տարվա գործընկեր» Աթենքում կայացած «Ապագայի բանկ 2016» համաժողովում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերին Աթենքում կայացավ «Ապագայի բանկ 2016» միջազգային համաժողովը, որում Յունիբանկը ճանաչվեց «Տարվա գործընկեր», հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Համաժողովը, որին մասնակցեցին ֆինանսական և բանկային համակարգի 200 ներկայացուցիչներ ԱՊՀ, եվրոպական և ասիական երկրներից, նվիրված էր վճարային համակարգերի, դրամական փոխանցումների և նորամուծությունների ոլորտներին:

Յունիբանկի Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանն իր ելույթում ներկայացրեց բանկային համակարգում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու կարևորությունն ու անհրաժեշտությունը, հատկապես ընդգծեց նոր տեխնոլոգիաների էական ազդեցությունը բանկի գործունեության արդյունավետության և շահութաբերության բարձրացման վրա:

Նշվեց, որ Յունիբանկը մանրածախ վարկավորման գծով առաջատար բանկերից մեկն է և ապագայում ևս շարունակելու է նոր տեխնոլոգիաների և լուծումների ակտիվ կիրառությունը` ձգտելով ընդլայնել իր մասնաբաժինը և պահպանել POS վարկավորման գծով առաջատար դիրքերը շուկայում:

Համաժողովի ծրագիրը ներառում էր համաշխարհային ֆինանասական շուկայի հետ առնչություն ունեցող ակտուալ հարցեր, այդ թվում` վճարումների և դրամական փոխանցումների ոլորտում նորարարությունները, նոր տեխնոլոգիաները, ֆինանսական կազմակերպությունների նոր օպերացիոն մոդելները, մարքեթինգային գործիքները:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև