ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է պատվիրել հաշիվների գծով տեղեկանքներ կամ քաղվածքներ բանկի կայքի միջոցով

09.12.2016 11:25
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է պատվիրել հաշիվների գծով տեղեկանքներ կամ քաղվածքներ բանկի կայքի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան բանկում կարելի է հեռահար եղանակով պատվիրել հաշվի գծով տեղեկանք և քաղվածք, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք կարելի է բանկի՝ www.vtb.am կայքի միջոցով, հարցման մեջ նշելով նաև հարմար ժամը և մասնաճյուղը՝ արդեն իսկ պատրաստի տեղեկանքը (օրինակ` դեսպանատուն ներկայացնելու համար և այլն) կամ քաղվածքը ստանալու համար:

Տեղեկանք կամ քաղվածք պատվիրելու համար հաճախորդին անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտ` Բանկի www.vtb.am կայքի «Պատվիրել օնլայն տեղեկանք/քաղվածք» բաժնում, ընտրել տեղեկանքի/քաղվածքի տեսակը, լրացնել հաշվի, քարտի կամ պայմանագրի համարը՝ կախված տեղեկանքի/քաղվածքի տեսակից, նշել տեղեկանքի կամ քաղվածքի ժամանակահատվածը/ժամկետը, նշել մասնաճյուղ այցելելու նախընտրելի ժամը, ընտրել մասնաճյուղը:

Տվյալ ծառայության սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ, ի լրումն բանկում գործող տեղեկանքների/քաղվածքների սակագներին: Գումարը կգանձվի հարցման մշակման պահին՝ միջնորդավճարի դուրսգրման համար հաճախորդի կողմից նշված հաշվից:

Դրանից հետո հաճախորդը կարող է այցելել մասնաճյուղ հայտում նշված ժամին և անմիջապես ստանալ պատրաստի տեղեկանքը/քաղվածքը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև