20.04.2016 19:57
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկի» հայտարարագրած պարտատոմսերի ծավալի ավելի քան 80%–ն արդեն տեղաբաշխվել են, այդ մասին հայտարարվել է ապրիլի 14-15–ին Լոնդոնում կայացած Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովում, որին մասնակցել է նաև «Յունիբանկի» պատվիրակությունը։
Հաջողված IPO–ից հետո «Յունիբանկ» ԲԲԸ–ն թողարկել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր որպես ներդրումային նոր, եկամտաբեր գործիք։ Պարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է տարեկան 8 տոկոս։
Պարտատոմսերի ծավալը կազմում է 5 մլն դոլար, ինչը ներառում է յուրաքանչյուրը 100 դոլար անվանական արժեքով 50 000 պարտատոմս:
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, իսկ մարումը կիրականացվի 2018 թվականի ապրիլի 8–ին։ Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։
Նշվել է, որ պարտատոմսերի 80 տոկոսի տեղաբաշխումը վկայում է «Յունիբանկի» նկատմամբ բնակչության և ներդրողների բարձր վստահության մասին։ Ակնկալվում է, որ տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia բորսայում
Բանկի պատվիրակությունը համաժողովում ներկայացրել է նաև Հայաստանի բարելավվող ներդրումային կլիմայի վերաբերյալ զեկույց։
Ինչպես նշեց «Յունիբանկի» խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանը, այդ մակարդակի համաժողովների մասնակցությունը փորձագետների միջև փորձի փոխանակման լավ հնարավորություն է շուկան հասկանալու և կարիքները գնահատելու, ինչպես նաև ավելի արդյունավետ և պահանջված պրոդուկտ առաջարկելու համար։
«Մենք շահագրգռված ենք միջազգային մակարդակով արդյունավետ գործակցությամբ։ Այսօր օտարերկրացի ներդրողները հետաքրքրված են պարտատոմսերի հայկական շուկայով` հաշվի առնելով շուկայի բարձր եկամտայնությունը և օրենսդրական կարգավորումը պատշաճ մակարդակով։ Դա, անկասկած, դրական միտում է այդ ուղղությամբ հնարավոր գործակցության և փոխազդեցության զարգացման հարցում»,– ասաց նա։
Ընդհանուր առմամբ, համաժողովին հրավիրված էին ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում մասնագիտացող ներդրումային բանկերի և հիմնադրամների, կառավարիչ և խորհրդատվական առաջատար ընկերությունների ավելի քան 200 ներկայացուցիչներ։ Համաժողովի ծրագիրը բաղկացած էր մասնակիցների ելույթներից և նստաշրջաններից, որոնց ընթացքում քննարկվել են պարտատոմսերի շուկայի ընթացիկ իրավիճակն ու հեռանկարները, ԱՊՀ երկրների և Եվրոպայի ներդրումային նոր հնարավորություններն ու պրակտիկաները, բարձրացվել են մակրոտնտեսական և օրենսդրական մակարդակի հարցեր։ Համաժողովի ծրագրում զգալի ուշադրություն է դարձվել արդիական և դինամիկ բանավեճերին։
«Յունիբանկի» պատվիրակությունը համաժողովում ներկայացրել է տեղեկություն Հայաստանի ներդրումային բարելավվող կլիմայի և բանկի պարտատոմսերի առաջին թողարկման մասին։
Պարտատոմսերը կարել է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 45 մասնաճյուղերում: Առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի և առաջարկվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն, Յունիբանկը հրապարակել է ww.unibank.am կայքում 2016 թվականի ապրիլի 4–ին։
Ըստ հաղորդման, պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2016 թվականի ապրիլի 8–ից մինչև հուլիսի 14–ը։
Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից»,– ասվում է հաղորդման մեջ։
Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: