Յունիբանկը շահավետ պայմաններով առանց գրավադրման բիզնես վարկեր է առաջարկում

30.03.2017 18:02
Յունիբանկը շահավետ պայմաններով առանց գրավադրման բիզնես վարկեր է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն առաջարկում է մատչելի պայմաններով անգրավ բիզնես վարկեր` hաշվի առնելով ձեռնարկատերերի համար վարկային միջոցների հասանելիության մակարդակի բարձրացման խնդիրը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Առանց գրավի ապահովվածության վարկի առավելագույն գումարը կազմում է 4 մլն ՀՀ դրամ, 8.500 ԱՄՆ դոլար կամ 7.500 եվրո:

Միևնույն ժամանակ վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ հավելյալ վարկային միջոցներ:  Այդ դեպքում վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար կամ 8 000 եվրո:  Վարկը տրամադրվում է մինչև 36  ամիս ժամկետով` սկսած 15% տարեկան տոկոսադրույքով: Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը:

Ելնելով շուկայի և բիզնեսի առանձնահատկություններից` «Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն           ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որևէ սահմանափակումների:

«Վարկային միջոցների հասանելիությունը փոքր բիզնեսի համար շարունակում է մնալ ամենաարդիական հարցերից մեկը: Մենք ձգտում ենք ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլև`  պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը: Անգրավ վարկը հնարավորություն կտա մեր հաճախորդներին բիզնեսի ծավալների մեծացման, արդյունավետության ու մրցունակության բարձրացման նպատակով շատ արագ ստանալ մատչելի վարկային միջոցներ:  Այս վարկի պայմանները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերին, իսկ     անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը արագացնում և պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը: Այդպիսի մոտեցումը փոքր բիզնեսին կապահովի ակտիվ և արագ զարգացում և լավագույնս կհամապատասխանի հաճախորդի սպասումներին: 2016թ.-ի վերջին Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 63 մլրդ ՀՀ դրամը», – նշեց «Յունիբանկի»  Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև