ՀՀ ԿԲ-ն ապրիլի 1-ը հայտարարել է գործառնական օր բանկերի համար

30.03.2017 13:42
ՀՀ ԿԲ-ն ապրիլի 1-ը հայտարարել է գործառնական օր բանկերի համար

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ-ն, հանրապետությունում նախատեսված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, ապրիլի 1-ը հայտարարել է գործառնական օր բանկերի համար, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

«Ի ապահովումն ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան աշխատանքներն իրականացնելու նպատակով, ՀՀ կենտրոնական բանկը 2017 թ. ապրիլի 1-ը հայտարարում է գործառնական օր», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացրին մամուլի ծառայությունից, շաբաթ աշխատանքային օր կլինի նաև ԿԲ-ի և բանկերի գործառնական մասնաճյուղերի համար:

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն Հայաստանում ապրիլի 2–ին, որոնք կլինեն առաջին համապետական ընտրությունները 2015 թ.–ին ընդունված սահմնադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո (2018 թ.–ին)։ Ընտրություններին կմասնակցի 9 քաղաքական կուսակցություն և դաշինք։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև