անգրավ բիզնես վարկեր թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկը շահավետ պայմաններով առանց գրավադրման բիզնես վարկեր է առաջարկում

30.03.2017 18:02

Յունիբանկը շահավետ պայմաններով առանց գրավադրման բիզնես վարկեր է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն առաջարկում է մատչելի պայմաններով անգրավ բիզնես վարկեր` hաշվի առնելով ձեռնարկատերերի համար վարկային միջոցների հասանելիության մակարդակի բարձրացման խնդիրը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Առանց գրավի ապահովվածության վարկի առավելագույն գումարը կազմում է 4 մլն ՀՀ դրամ, 8.500 ԱՄՆ դոլար կամ 7.500 եվրո:

Միևնույն ժամանակ վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ հավելյալ վարկային միջոցներ:  Այդ դեպքում վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար կամ 8 000 եվրո:  Վարկը տրամադրվում է մինչև 36  ամիս ժամկետով` սկսած 15% տարեկան տոկոսադրույքով: Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկը շահավետ պայմաններով առանց գրավադրման բիզնես վարկեր է առաջարկում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024