Բիզնեսը 100 օրերի ընթացքում ազատված կլինի վարկային տոկոսադրույքներից. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

11.05.2017 15:12
Բիզնեսը 100 օրերի ընթացքում ազատված կլինի վարկային տոկոսադրույքներից. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է փաթեթային լուծում, որը թարմ շունչ կհաղորդի հայաստանյան բիզնեսին։

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, մայիսի 10-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բիզնես հաճախորդներին կտրամադրվեն վարկային միջոցներ 3-ից 6 տարի տևողությամբ՝

​ – մինչև 100 միլիոն ՀՀ դրամով՝ սկսած 12% տարեկան տոկոսադրույքից,

​  – մինչև 250.000 ԱՄՆ դոլարով և եվրոյով՝ սկսած 10% տարեկան տոկոսադրույքից:

«Ֆինանսական միջոցները կտրամադրվեն 0% տարեկան անվանական տոկոսադրույքով առաջին 100 օրացուցային օրերի համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այս, առաջարկից օգտվող գործարարներին կտրամադրվեն հետևյալ լրացուցիչ առավելությունները՝ անվճար ArCa Business և Visa Business քարտեր, ավճար ACBA Online և ACBA Mobile ծառայություններ, անվճար POS-տերմինալի տեղադրում, աշխատավարձային քարտերի սպասարկում բանկում գործող լավագույն պայմաններով, GREEN LEASING պրոդուկտից 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով օգտվելու հնարավորություն։

«Այս առաջարկով բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, իր աջակցությունն է ցուցաբերում ՓՄՁ բիզնեսի զարգացմանը», – նշում են բանկից։

Առաջարկվող բիզնես վարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև