ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը նոր առաջարկ է ներկայացնում ՓՄՁ-ին (ՎԻԴԵՈ)

11.07.2019 16:29
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը նոր առաջարկ է ներկայացնում ՓՄՁ-ին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին «Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագրի շրջանակում առաջարկում է համագործակցության նոր ձևաչափ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ըստ այդ ծրագրի, ենթադրվում է ոչ միայն բիզնեսին միայն ֆինանսական միջոցների տրամադրում, այլ նաև համակցված է տարբեր ոչ ֆինանսական ծառայություններով:

««Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագիրը գոյություն ունի արդեն շուրջ մեկ տարի, և դրա   էությունն այն է, որ փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված  ֆինանսական ծառայություններին գումարվում են նաև այնպիսի ծառայություններ, որոնք կապ չունեն բանկային գործունեության հետ»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Նրա խոսքով, Բանկն այս պահին փոքր և միջին բիզնեսին առաջարկում է իրենց գովազդը տեղադրել քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ հատվածներում, որը, միգուցե, բիզնեսներն իրենք իրենց թույլ չտային, բայց բանկը կարող է իրեն թույլ տալ իր  հաճախորդի համար նման մոտեցում կիրառել: «Իմաստն այն է, որ բացի ֆինանսական  ծառայություններից, որոնք որ առաջարկում ենք և այդ գծով էլ ունենք շատ լավ առաջարկներ այս պահին բանկում, հաճախորդներին առաջարկենք նաև այնպիսի ծառայություններ, որոնք որ իրենք այլ տեղում չեն գտնի: «Իմ բիզնեսը, Իմ բանկը» մոտեցումը բանկի քաղաքականության շարունակությունն է, որը մենք որդեգրել ենք արդեն շուրջ 5 տարի և բանկի կողմից մատուցվում են ծառայություններ, որոնք որ բիզնեսին օգնում են ոչ միայն ֆինանսապես: Մենք այս ամենն անում ենք, որպեսզի մեր երկրում օժանդակենք փոքր և միջին բիզնեսին»,- ավելացրել է Մելքոնյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իր «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը մեկնարկել է 2018թ.-ին, որի նպատակը  ՓՄՁ-ներին ֆինանսական լուծումներից բացի նաև ոչ ֆինանսական ծառայությունների տրամադրումն է: Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։

Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով Բանկը շուրջ 5 տարի իրականացնում է նաև անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ ներկայացուցիչներին զինելով կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև