Microsoft–ը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կաջակցեն ՓՄՁ-ների թվայնացմանը

30.05.2017 14:28
Microsoft–ը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կաջակցեն ՓՄՁ-ների թվայնացմանը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության միջև երեքշաբթի գործակգության հուշագիր ստորագրվեց, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ստորագրված հուշագրով կողմերը պարտավորվել են զարգացնել Հայաստանում ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների մրցունակության և արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցությունը:

Մասնավորապես, նախատեսվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացվող բիզնես դասընթացներին ավելացնել նաև «Բիզնեսի թվայնացում» և դրա կիրառությամբ գործընթացների արդյունավետության բարձրացման վերաբերյալ դասընթացներ:

Բացի այդ,  Բանկի sme.acba.am բիզնես պորտալում «Microsoft»-ի հետ համատեղ ստեղծվել է «Բիզնեսի թվայնացում» բաժին, որտեղ կտեղադրվեն բիզնեսի թվայնացման վերաբերյալ նյութեր, թվայնացման առավելությունների, ընձեռվող նոր հնարավորությունները նկարագրող լուծումների վերաբերյալ խորացված տեղեկատվություն:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև