«Արարատբանկը» դիվիդենտներ չի վճարի բաժնետերերին 2016 թ.–ի համար

16.06.2017 20:18
«Արարատբանկը» դիվիդենտներ չի վճարի բաժնետերերին 2016 թ.–ի համար

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկ» ԲԲԸ–ն դիվիդենտներ չի վճարի բաժնետերերին 2016 թ.–ի գործունեության արդյունքում։

Ուբաթ միաձայն նման որոշում է կայացվել բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ։

Ինչպես ժողովի ժամանակ նշել է Արարատբանկի վարչության փոխնախագահ Դավիթ Հարությունյանը, նախորդ տարի բանկը նմանատիպ որոշում էր ընդունել դիվիդենտների վճարի հարցում։

«2016 թ.–ի արդյունքում բանկի կողմից ստացած 1,089 մլնդ դրամի զուտ շահույթը կուղղվի պահուստային ֆոնդի համալրմանն ու չբաշխված շահույթի պահպանմանը», – ասաց Հարությունյանը։

Վերջին անգամ բաժնետերերին դիվիդենտներ են վճարվել 2013 թ.–ի արդյունքում։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,25 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։ ($1- 481,77 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև