Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը սմարթֆոնների` զգալի առավելություններով ապառիկ վաճառք են սկսել

21.06.2017 15:28
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը սմարթֆոնների` զգալի առավելություններով ապառիկ վաճառք են սկսել

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հաջորդ շաբաթվանից հաճախորդները կարող են ձեռք բերել սմարթֆոններ և կապի ծառայություններ մեկ փաթեթում՝ առանց տոկոսների և միջնորդավճարների վճարման: Սմարթֆոնները տրամադրվում են տարաժամկետ վճարումով «Սմարթ» (2500-ից մինչև 7500 դրամ) հետվճարային սակագնային փաթեթների հետ միասին Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում:

Սմարթֆոնների արժեքը սկսվում է 100.000 ՀՀ դրամից:

Նոր պրոդուկտի հիմնական առավելություններից է հասանելիությունը շնորհիվ նոր առաջարկի` նույն գնով բաժանորդները ձեռք են բերում ոչ միայն սմարթֆոն, այլ նաև կապի ծառայություն։ Պրոդուկտը տնտեսման հնարավորություն է տալիս.   0% տոկոսադրույք, 0% միջնորդավճար։ Առավելություններից մեկն էլ հարմարավետությունն է. հնարավոր է վճարել սմարթֆոնի և կապի ծառայության համար բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում և առցանց:

«Տվյալ պրոդուկտի մասին կարելի է ասել, որ այն առավելագույնս հաճախորդի համար հարմարավետ է, քանի որ մենք մեր գործընկերոջ՝ Beeline հեռահաղորդակցության օպերատորի հետ միասին, հնարավորություն ենք տալիս հաճախորդին այսօր ձեռք բերել ցանկալի ապրանքը և վճարել դրա դիմաց հաճախորդի համար հարմար գրաֆիկով: Եվ ամենակարևորը, ապրանքի վճարման գրաֆիկին մենք չենք ավելացնում տոկոսներ և տարբեր միջնորդավճարներ, ինչը բնորոշ է ապրանքների ապառիկ տարբերակով ձեռք բերման կամ ստանդարտ մարումներով վարկի ժամանակ»,-ասել է «ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նշեց, նոր  պրոդուկտի շնորհիվ ընկերության հաճախորդներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն ձեռք բերել սմարթֆոն և վճարել ոչ թե ապառիկի տոկոսները, այլ կապի ծառայությունների դիմաց: «Beeline-ը շարունակում է հոգ տանել բաժանորդներին տրամադրվող ծառայությունների սպասարկման հարմարավետության և պարզության համար, այդ թվում փորձում է դրանք դարձնել առավել հասանելի. օրինակ, ձեռք բերելով  Iphone 7 ապառիկով 24 ամսով, բաժանորդը յուրաքանչյուր ամիս կվճարի 22000 դրամ, այդ թվում յուրաքանչյուր ամիս կստանա նաև ծառայություններ «Սմարթ 5500» սակագնային փաթեթի շրջանակում», - ասաց նա։

Սմարթֆոնների վաճառքի վերաբերյալ որոշումը կայացվում է Beeline-ի գրասենյակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի և Beeline-ի պայմաններով՝ միայն անձնագրի և սոց. քարտի ներկայացմամբ: Գնորդի տարիքն ապրանքը ձեռք բերելու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, իսկ վերջին մարման ժամանակ չպետք է գերազանցի 65 տարեկանը:

Տվյալ առաջարկը տարածվում է սմարթֆոնների այն մոդելների վրա, որոնց արժեքը սկսվում է նվազագունը 100 000 դրամից, առավելագունը՝ 550 000 դրամ «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթների հետ՝ կախված սմարթֆոնի արժեքից:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Beeline-ի գրասենյակներում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական կոնտակտային ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

 «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև