16.08.2017 18:59
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում: Դրանք ունեն հետևյալ առավելությունները`
Հարմարավետություն․ ոչ կոնտակտային քարտերով վճարումները շատ պարզ են՝ պարզապես պետք է մոտեցնել քարտը է POS-տերմինալին, որը զինված է ոչ կոնտակտային տեխնոլոգիայով, և վճարումը կիրականցվի մեկ վարկյանում։
Արագությունը․ վճարումները կատարվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով առանց PIN կոդի մուտքագրման համար ժամանակ կորցնելու (10 000 ՀՀ դրամից ցածր վճարումների դեպքում), առանց ստորագրության և այլն: Ստուգելով դրամարկղում գնումների գումարը, պետք է միայն դիպչել քարտով POS-տերմինալին, և վճարումը կատարված է։
Անվտանգություն․ վճարելու համար քարտը պետք չէ փոխանցել գանձապահին, այսինքն՝ քարտապանը լիովին վերահսկում է վճարման գործընթացը, այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները և կանխելով հնարավոր խարդախության ռիսկը:
Որակ․ ոչ կոնտակտային քարտերն ավելի հազվադեպ են ենթարկվում մեխանիկական ազդեցության, և, հետևաբար, ավելի քիչ են մաշվում։
MasterCard ոչ կոնտակտային վճարման տերմինալները տեղադրված են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր խանութում և սպասարկման կետում, որտեղ առկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով պարզապես տերմինալին հպումով։
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: