Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին

06.11.2017 18:46
Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի/ ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը հայտարարել է իր 2017-1 սերիայի COVSB2 պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին։ Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, արժեկտրոնի ընդհանուր վճարված գումարը կազմել է 83,553,820 ՀՀ դրամ:

«Ֆիքսված տոկոսադրույքով երկամյա պարտատոմսերը հրապարակային վաճառքի միջոցով տեղաբաշխվել էին 2017թ. մայիսի 16-ին ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Տեղաբաշխված պարտատոմսերի մարման ժամկետը սահմանված էր տեղաբաշխման մեկնարկից 730 օր հետո, կիսամյակային՝ 4 արժեկտրոնային վճարումներով», – հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով: -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև