ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է «Սուպեր Քարտ» նոր պրոդուկտը

14.11.2017 15:55
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է «Սուպեր Քարտ» նոր պրոդուկտը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով նոր պրոդուկտ` «Սուպեր Քարտ», հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (վարկային սահմանաչափի 1.4%-ը):

Ինչպես հայտնում են ընկերությունից, պրոդուկտի գործարկման նպատակն է առավել դյուրին դարձնել և պարզեցնել հաճախորդների վարկային պարտավորությունների մարման գործընթացը՝ չկա անհրաժեշտություն վճարման ենթակա գումարի ամսական հաշվարկի, ճշգրտման: «Սուպեր Քարտը» ստանալու պահին հաճախորդը ստանում է կոնկրետ գումար, որը ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:

«Սուպեր Քարտով» գումարի կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատների միջոցով անվճար է:

«Սուպեր Քարտի» հիմնական պայմանները հետևյալն են` վարկային գծի առավելագույն ժամկետ՝ մինչև 2 տարի; վարկային գծի առավելագույն գումար՝ հաճախորդի եկամտի մինչև վեցապատիկ չափով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման առավելություններն են` վարկային գծի ստացման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ' անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ); վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է Բանկի կողմից առավել սեղմ ժամկետներում՝ առավելագույնը 1 աշխատանքային օր; դժբախտ պատահարներից ապահովագրության հնարավորություն»,– ասվում է տարածած հաղորդագրության մեջ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև