Ոստիկանությունը ներկայացրել է Երևանում Varks.am կազմակերպության կողոպուտի մանրամասները

01.12.2017 15:07
Ոստիկանությունը ներկայացրել է Երևանում Varks.am կազմակերպության կողոպուտի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 28-ին «Varks.am» կազմակերպության Մաշտոցի պողոտայի մասնաճյուղից ահազանգ է ստացվել, որ  զինված մարդ է ներս մետել ու գումար հափշտակել:

Պարզվել է, որ հարձակվողը եղել է գլխարկով, դեմքին՝ բժշկական դիմակ, ձեռքում էլ՝ ատրճանակի նմանվող առարկա: Նա մոտեցել է պատուհաններից մեկին ու սպառնալով փող պահանջել:

Աշխատակցուհին նրա տված տոպրակն էր լցրել դրամարկղի գումարը, նախնական տվյալներով՝ 292 հազար դրամ, ու տվել հարձակվողին: Դեպքի պահին մասնաճյուղում եղել են կազմակերպության 6 աշխատակից, նաև 2 հաճախորդ, որոնք նրա դեմքը չէին տեսել:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ավազակային հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզել են հարձակվողի ինքնությունը:

Դեպքից երկու օր հետո՝ նոյեմբերի 30-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերվել և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել Փայլակ Մարտիրոսյանը:

24-ամյա Մարտիրոյանը Լոռու մարզի Նորաշեն գյուղից է: Ընդամենը երկու ամիս առաջ ընդունվել է ոստիկանության կրթահամալիրի քոլեջ:

«Մակարովի նմանվող օդամղիչ ատրճանակը հայտնաբերվել է նրա խուզարկությամբ: Օդամղիչ ատրճանակը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է: Այն ուղարկվել է փորձաքննության»,– ասվում է հաղորդման մեջ։

Փայլակ Մարտիրոսյանը ձերբակալվել է: Ավազակային հարձակման հանագամանքները պարզվում են: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև