Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերի ծավալը հոկտեմբերին նվազել է 6,6%-ով` մինչև 35,3 մլրդ դրամ

01.12.2017 15:42
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերի ծավալը հոկտեմբերին նվազել է 6,6%-ով` մինչև 35,3 մլրդ դրամ

 

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերում ժամկետանց վարկերի ծավալը 2017 թ.–ի հոկտեմբերի տվյալներով, սեպտեմբերի համեմատ, կրճատվել է 6,6%–ով` կազմելով 35,3 մլրդ դրամ, այդ մասին վկայում են ՀՀ Վիճագրական ծառայության տվյալները։

Ըստ այդ տվյալների, կարճաժամկետ ժամկետանց վարկերը կրճատվել են  3,7%–ով մինչև 13 մլրդ դրամ, իսկ երկարաժամկետները` 8,1 տոկոսով` մինչև 22,2 մլրդ դրամ։

Միաժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում երկարացված վարկերի մեծությունը կրճատվել է 2,4 տոկոսով` կազմելով 122,3 մլրդ դրամ։

Բանկերի վարկային ներդրումները հոկտեմբերին աճել են  0,6 տոկոսով, կազմելով 2346,5 մլրդ դրամ, ընդ որում արտարժույթով վարկերի թիվը կրձատվել է 0,07 տոկոսով մինչև 1474,1 մլրդ դրամ, իսկ դրամային վարկերի թիվը աճել է 1,8 տոկոսով մինչև 872,3 մլրդ դրամ։ -0-

Գումարային արտահայտմամբ վարկերի համախառն մեծությունը հոկտեմբերի վերջին հայկական բանկերում կազմել է 2 504,1 մլրդ դրամ (0.36 տոկոսի աճ, ($1 – 484,30 դրամ)։ –0–

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև