ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է բարելավված պայմաններ հիփոթեքային վարկերի համար

12.12.2017 16:17
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է բարելավված պայմաններ հիփոթեքային վարկերի համար

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ,  տվյալ պրոդուկտը գործում է ինչպես երկրորդային շուկայի, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար:

Նոր հաստատված պրոդուկտի շրջանակում նվազեցվել են նաև հիփոթեքային վարկավորման այլ պրոդուկտների տոկոսադրույքները, և հաճախորդները կարող են ստանալ հիփոթեքային վարկեր՝ սկսած 10.5% տոկոսադրույքով («Բնակարան երիտասարդներին» ծրագրով՝ սկսած 4.5%-ից):

Վարկավորման գումարներն ավելացել են մինչև 80 մլն ՀՀ դրամ:

Հիփոթեքը տրամադրելու մասին որոշումը Բանկը կայացնում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 2 աշխատանքային օր, իսկ վարկ ստանալու հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

Բանկից հայտնում են, որ վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն և վարկառուի անձնական ապահովագրություն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև