ԿԲ խորհուրդը 0,5 տոկոսային կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 7.75%

14.12.2021 12:20
ԿԲ խորհուրդը  0,5 տոկոսային կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 7.75%

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 9.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6.25%:

ԿԲ–ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2021թ.–ի սեպտեմբերի 14–ին կայացած նիստում` բարձրացնելով այն 0,25 տոկոսային կետով` սահմանելով 7,25%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև