ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորման նոր ծրագիր

03.05.2018 17:57
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորման նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորման նոր ծրագիր, որի շնորհիվ հաճախորդները կարող են նվազեցնել իրենց ամսական ֆինանսական բեռը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հաճախորդները, ովքեր ունեն գործող մեկ կամ մի քանի վարկ/վարկային գիծ այլ բանկերում և վարկային կազմակերպություններում և բարեխղճորեն սպասարկում են իրենց վարկերը, կարող են տեղափոխել իրենց վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ` միավորելով դրանք մեկ վարկում»,– ասվում է հաղորդման մեջ։

Ըստ տարածած հաղորդագրության,  դա հնարավորություն կտա նվազեցնել վարկի/վարկերի տոկոսադրույքը, ամսական վճարումները միավորել մեկ վճարման մեջ` ավելացնելով վարկի ժամկետը և ստանալով վարկի լրացուցիչ գումար:

Վերաֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկ հնարավոր է տեղափոխել վարկերի բոլոր հիմնական տեսակները` առանց գրավի սպառողական վարկեր, վարկային գծեր, POS-վարկեր, ավտովարկեր։

Վարկերը վերաֆինանսավորվում են «Ունիվերսալ» առանց գրավի սպառողական վարկի տեսքով: Վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում տրամադրվում են մինչև 60 ամիս ժամկետով և սկսած 12% տոկոսադրույքից: Հայտի դիտարկման և վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար նախատեսված չէ: Գանձվում է միայն ամսական միջնորդավճար՝ վարկի գումարի 0.11%-ի չափով:

Բանկի վերաֆինանսավորման ծրագիրը հասանելի է դրական վարկային պատմություն ունեցող բոլոր վարկառուներին:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկերի վերաֆինանսավորման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև