ԿԲ-ն կարող է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հետևանքով կբարձրանան նաև բնակչությանը տր¬վող վարկերի տոկոսները

18.01.2018 13:32
ԿԲ-ն կարող է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հետևանքով կբարձրանան նաև բնակչությանը տր¬վող վարկերի տոկոսները

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հավանաբար առաջիկա­յում ՀՀ կենտրոնական բանկը կսկսի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հե­տևանքով աստիճանա­բար կբարձրանան նաև բանկերի կողմից բիզնե­սին և բնակչությանը տր­վող վարկերի տոկոսները: Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, այս մասին ԿԲ-ն ակնարկել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր տարածած հաղոր­դագրությունում:

«Թանկացնելով վարկերը՝ ԿԲ-ն փոր­ձելու է կանխել գնաճը: Այսինքն, եթե պարզ ասենք, ավելի թանկ վարկերը բերելու են տնտեսական աշխու­ժության նվազմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է բնակչության գնողունակության նվազմանը», - նշում է թերթը:

Դասա­կան տնտեսագիտական կանոններով՝ եթե բնակչու­թյան գնողունակությունը նվազում է, նվազում է նաև գնաճի ցուցանիշը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ մեր տնտեսության վրա այնքան չեն տարածվում դա­սական տնտեսագիտության կանոնները:

«Մասնավորապես, գերմոնոպոլիզացված մեր տնտեսությունում գները աճում են ոչ թե շուկայական գործոնների ազդե­ցությամբ, այլ ապրանքային շուկաներում գործող «տնտեսվարողների» քմահաճույքներով: Նման պայման­ներում տոկոսադրույքի փոփոխությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ»,-գրում է թերթը:

2017 թ. դեկտեմբերի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով 6 % մակարդակը:

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև