ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներում

04.07.2018 20:11
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներում

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման գործընթացի մեկնարկի մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, առաջարկը տարածվում է բոլոր տեսակի սպառողական վարկերի վրա (գրավով և անգրավ սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով ապահովված վարկեր, վարկային քարտեր) անկախ պարտավորության գումարից և արժույթից:

Առաջարկը գործում է 271 և ավելի ժամկետանց օր ունեցող վարկերի համար, որոնք 2018 թվականի մայիսի 31–ի դրությամբ դասակարգված են եղել որպես անհուսալի: Առաջարկով հետաքրքրված հաճախորդները պետք է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31–ն այցելեն բանկի ցանկացած մասնաճյուղ՝ Հաշտության համաձայնագիր կնքելու համար: Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում հաճախորդը ստանում է մնացորդային պարտավորության մարման նոր ժամանակացույց՝ մինչև 5 տարի մարման ժամկետով՝ Հաշտության համաձայնագրի կնքման օրը առաջին մարումը կատարելու պայմանով:

Հաշտության համաձայնագրի կնքման համար բավարար է անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) ներկայացումը: Գործարքը ձևակերպվում է տեղում՝ սկսած 15 րոպեից:

 ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև