Յունիբանկի աջակցությամբ Գյումրու N8 դպրոցում բացվեց ժամանակակից համակարգչային դասասենյակ

01.06.2018 10:43
Յունիբանկի աջակցությամբ Գյումրու N8 դպրոցում բացվեց ժամանակակից համակարգչային դասասենյակ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. Յունիբանկի կողմից իրականացվող դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման ծրագրի շրջանակում ժամանակակից համակարգչային սենյակ բացվեց Գյումրու թիվ 8 դպրոցում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Դասասենյակը ոչ միայն վերանորոգվել և կահավորվել է, այլ նաև վերազինվել  նոր տեխնիկայով: Այսուհետ դպրոցի 272 աշակերտները ինֆորմատիկայի դասընթացներն կանցկացնեն` օգտվելով նոր, ժամանակակից համակարգիչներից և ինտերակտիվ դասատախտակից:

Գյումրու թիվ 8 դպրոցում համակարգչային դասասենյակ ստեղծելու     նախաձեռնությունը պատկանում է Շիրակի նախկին մարզպետ Արթուր     Խաչատրյանին:

Հաշվի առնելով նման նախաձեռնության կարևորությունը, Յունիբանկը     կշարունակի դպրոցների աջակցման ծրագրի իրականացումը`  նսպատելով     որակյալ կրթության և ուսումնական գործընթացի արդյունավետության     բարձրացմանը: Յունիբանկի աջակցությամբ մարզերի, հատկապես՝ սահմանամերձ     գոտիներում գտնվող դպրոցներում կկառուցվեն ժամանակակից կրթության     պահանջներին համապատասխան դասասենյակներ:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև