Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կաջակցեն արտահանող ՓՄՁ-ներին

20.02.2018 17:35
Յունիբանկը  և Հայաստանի արտահանման ապահովագրական  գործակալությունը կաջակցեն արտահանող ՓՄՁ-ներին

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօր Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում արտահանմամբ զբաղված ՓՄՁ-ներին կտրամադրվեն առավել մատչելի պայմաններով վարկեր`սկսած 8% տարեկան տոկոսադրույքից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Վարկատեսակի մատչելի պայմանները համահունչ են Յունիբանկի կողմից վարկերի տոկոսադրույքների նվազեցման քաղաքականությանը: Ծրագիրն ուղղված է ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և նոր շուկաներ մուտք գործելուն նպաստող համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։ «Վարկային միջոցների հասանելիությունը ՓՄՁ-ների համար շարունակում է մնալ ամենաարդիական հարցերից մեկը: Յունիբանկը ձգտում է ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլև պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը: Այս վարկ պայմանները հասանելի են մեծ թվով արտահանող ձեռնարկատերերին, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթն արագացնում և պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը», – նշվում է բանկից ստացված հաղորդագրության մեջ:

Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս բանկին դառնալու առավել շահավետ գործընկեր ՓՄՁ-ների համար: Համաձայնագիրը ստորագրեցին Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը:

«Լիովին համոզված ենք, որ այս գործիքը պահանջված կլինի մեր հաճախորդների համար: Բանկը ներկայումս մշակում է գործընթացներ, որոնք թույլ կտան առավելագույնս արագ և հարմար եղանակով հաճախորդներին տրամադրել այս գործիքից օգտվելու հնարավորությունը: Նմանատիպ գործիքների կիրառումը հաճախորդի համար հարմարավետությունն է, արագությունը և հասանելիությունը, որպեսզի նրա համար հասկանալի և պարզ լինի` ինչի համար է նա վճարում, ինչ է ստանում դրա դիմաց», – ասել է Մեսրոպ Հակոբյանը:

Նշվեց նաև, որ հաճախորդների համար լուծվում է գրավի խնդիրը` 90% ռիսկը ծածկվում է ապահովագրության կողմից: Արմեն Շահնազարյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության և Յունիբանկի համագործակցությունը տվյալ ոլորտում պետք է մեծ և շոշափելի արդյունքներ տա:

«Հիմնական երկու գործիքակազմերով ենք աշխատելու բանկի հետ` արտահանման ապահովագրություն և նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն», – ասել է նա։

Հաշվի առնելով շուկայի և բիզնեսի աշխատանքի առանձնահատկությունները` Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն և անհատական ժամանակացույց, իսկ վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների: ՓՄՁ-ների վարկավորման ծրագրերի ընդլայնման շնորհիվ

Յունիբանկը նպաստում է ձեռնարկությունների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակներն ուղղված են բիզնեսի` առավել մատչելի պայմաններով ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջարկի բավարարմանը և վարկավորման գործընթացի առավել հարմարավետ կազմակերպմանը:

2017թ.-ին Յունիբանկը արձանագրել է աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով` ավելացնելով ակտիվները մինչև 200 մլրդ ՀՀ դրամի:

Բանկի համար ռեկորդային ցուցանիշն ապահովվել է բնակչության և տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության բարձրացման և պորտֆելի դիվերսիֆիկացման շնորհիվ: Յունիբանկի վարկային պորտֆելը 2017թ.-ին կազմել է 127 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 13%-ով: 2017թ.-ին Յունիբանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաև ՓՄՁ-ների վարկավորման ուղղությունը: Բանկի բիզնես վարկավորման պորտֆելն աճել է 10%-ով և կազմել 60 մլրդ ՀՀ դրամ:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև