Փաշինյանը ՎՏԲ բանկի խորհրդի նախագահի հետ քննարկել է ՀՀ–ում բանկի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր

14.06.2018 11:58
Փաշինյանը ՎՏԲ բանկի խորհրդի նախագահի հետ քննարկել է ՀՀ–ում բանկի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ տնտեսության տարբեր ճյուղերում:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները և ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը զրուցակիցները գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև