Փաշինյան. ՀՀ–ում ժամկետանց վարկերի կշիռը նվազել` հասնելով 0,85%–ի (ԳՐԱՖԻԿ)

07.02.2020 19:08
Փաշինյան. ՀՀ–ում ժամկետանց վարկերի կշիռը նվազել` հասնելով 0,85%–ի (ԳՐԱՖԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին», – նշել է վարչապետ Փաշինյանը։

«ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները» տեղեկագրի համաձայն, 2019թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ երկրում գործող 17 առևտրային բանկերի վարկային ներդրումները կազմել են ավելի քան 3,57 տրիլիոն դրամ` 2018թ.–ի վերջին գրանցված մոտ 3,07 տրիլիոն դրամի համեմատ ($1 - 478,47 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև