«ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարը հատեց իր վերջնագիծը

07.12.2018 15:24
«ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարը հատեց իր վերջնագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2018 թ.-ի դեկտեմբերի 6-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցան «ՎՏԲ լիգա»  ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը և փակման հանդիսավոր արարողությունը, որոնք կազմակերպել էր ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական համակարգի աշխատողների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության թիմերի միջև: Խաղը ստացվեց լարված ու դինամիկ, իսկ հատուկ մարզական տրամադրությունը պարգևեցին՝  խաղացողներին մեծապես աջակցող, երկրպագուները:

«Խաղն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ ՀՀ պաշտպանության նախարարության թիմի: «ՎՏԲ լիգայի» մրցանակային ֆոնդը սահմանվել էր 2 միլիոն 200 հազար ՀՀ դրամի չափով, որը հաղթողների միջև բաժանվել է հետևյալ կերպ. 1-ին տեղը գրավեց ՀՀ պաշտպանության նախարարության թիմը և ստացավ 1,000,000 ՀՀ դրամ: 2-րդ տեղը գրավեց  ՀՀ ոստիկանության թիմը, մրցանակը կազմեց 700 հազար ՀՀ դրամ: 3-րդ տեղը գրավեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 500 հազար ՀՀ դրամ մրցանակով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Փակման արարողությունը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում, որին ելույթ ունեցավ ռիթմիկ մարմնամարզության Հայաստանի հավաքականի մենակատարը:

Թիմերին աջակցելու եկել էին ՀՀ պաշտպանության նախար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը,  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Սպորտային այս տոնը ավարտվեց հրավառությամբ ու բուռն ծափողջույններով հաղթող թիմի պատվին:

«Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցեցին հետևյալ թիմերը. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, պաշտպանության նախարարություն, կրթության և գիտության նախարարություն, Ոստիկանություն, սփյուռքի նախարարություն, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, ֆինանսների նախարարություն», - նշում են բանկից:-0-

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև