Իրանցին էլեկտրաշոկերի կիրառմամբ գումար է պահանջել բանկի աշխատակիցներից Երևանում

24.12.2018 16:34
Իրանցին էլեկտրաշոկերի կիրառմամբ գումար է պահանջել  բանկի աշխատակիցներից Երևանում

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մելլաթ» բանկում։

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 24-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկերով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկերը կիրառել:

Բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներն արագ արձագանքելով, վնասազերծել են նրան և փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածը ԻԻՀ քաղաքացի, 1982 թ. ծնված Մորտեզա Գհորբան Ջոշոառն է, ով էլեկտրաշոկերի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար է պահանջել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մորտեզա Գհորբան Ջոշոառը ձերբակալված է:

«Պարզվել է նաև, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 21.15-ին, Մորտեզա Գհորբան Ջոշոառը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող դեղատուն որպես հաճախորդ էլեկտրահարող սարքով այցելել և գումար է պահանջել դեղատան աշխատակցից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Քննությունը շարունակվում է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև