Հայաստան կատարած դրամական փոխանցումները 2018թ.–ին աճել են 29մլն դոլարով, իսկ հանրապետությունից արտերկիր` 198,6մլն դոլարով

04.02.2019 19:29
Հայաստան կատարած դրամական փոխանցումները 2018թ.–ին աճել են 29մլն դոլարով, իսկ հանրապետությունից արտերկիր` 198,6մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով ուղարկված դրամական փոխանցումները 2018թ.–ին աճել են 29մլն դոլարով կամ 1,66%–ով` հասնելով 1 785,6մլն դոլարի։ Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։

Միաժամանակ, նախորդ տարի ավելացել է դրամական փոխանցումների արտահոսքը 198,5մլն դոլարով կամ 20%–ով` մինչև 1 188,4մլն դոլար։ Արդյունքում, հանրապետություն 2018թ.–ին դրամական միջոցների զուտ ներհոսքը կրճատվել է 169,5մլն դոլարով կամ 22,1%–ով` մինչև 597,2 մլն դոլար։

Հարկ է նշել, որ Հայաստանից Ռուսաստան դրամական միջոցների արտահոսքն աճել է 25,4%–ով` մինչև 471,7մլն դոլար, իսկ ներհոսքը նվազել է 1,4%–ով` մինչև 1 049,9մլն դոլար։ Միաժամանակ, ԱՄՆ–ից հանրապետություն դրամական միջոցների ներհոսքն աճել է 22,3%–ով` մինչև 224,1մլն դոլար, իսկ արտահոսքը նվազել է 1,38%–ով` մինչև 190,9մլն դոլար։

ԿԲ–ի տվյալներով, Հայաստանում 2017թ.–ի ընթացքում դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1 756,4մլն դոլար (14,5%–ի աճ), արտահոսքը` 1 024,9մլն դոլար (25,4%–ի աճ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև