Հայաստանում վարկավորման ծավալները փետրվարին ավելացել են 11%–ով. ԿԲ

16.03.2021 23:22
Հայաստանում վարկավորման ծավալները փետրվարին ավելացել են 11%–ով. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. 2021թ.–ի սկզբին վարկավորման ծավալն ավելացել է, երեքշաբթի ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով, վարկային ներդրումների գծով (առանց դրամի փոխարժեքի փոփոխության) 2021թ.–ի փետրվարին, 2020թ.–ի փետրվարի համեմատ, վարկերի աճը կազմել է 11%, ինչը թվային արտահայտմամբ կազմում է մոտ 375մլրդ դրամ։

Նա նաև նշեց, որ իրավաբանական անձանց վարկերն ավելացել են 11,3%–ով, իսկ ֆիզիկական անձանց վարկերը`9,4%–ով։

«Բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նրանց կողմից հնչող մեսիջներից մեկն այն է, որ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը նախորդ տարի զգալի էին պորտֆելի նման աճի համար», – ասաց Գալստյանը։ Նա նշեց, որ մոտ 160մլրդ դրամի վարկային միջոցները պայմանավորված են կառավարության իրականացրած ծրագրային փաթեթով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև