Յունիբանկը նվազեցրել է «Էքսպրես» վարկատեսակի տոկոսադրույքը

28.02.2019 15:39
Յունիբանկը                     նվազեցրել է «Էքսպրես» վարկատեսակի տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը նվազեցրել է «Էքսպրես» բիզնես վարկի տոկոսադրույքը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բիզնեսի համար  ամենաարդիական խնդիրներից մեկը անհրաժեշտության  դեպքում արագ և պարզեցված գործընթացով դրամական հոսքեր  ստանալն է:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Յունիբանկի «Էքսպրես» վարկը նախատեսված է հենց այս նպատակի համար: Վարկը տրամադրվում է փոքր և  միջին ձեռնարկություններին և անհատ ձեռնեռեցներին բոլոր բիզնես նպատակների համար:

Հաշվի առնելով վարկատեսակի հանդեպ աճող պահանջարկը և բիզնեսի արդի կարիքները, Յունիբանկն էապես բարելավել է «Էքսպրես» վարկի պայմանները` նվազեցնելով տոկոսադրույքը, երկարացնելով մարման ժամկետը և մեծացնելով գումարի չափը: Այսուհետ վարկը տրամադրվում է սկսած 8% տարեկան  տոկոսադրույքով` մինչև 120 ամիս ժամկետով: Վարկը  կարելի է ձևակերպել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ  եվրոյով:

«Էքսպրես» վարկի գումարը կազմում է մինչև 50  մլն ՀՀ դրամ, սակայն մինչև 12,5 մլն ՀՀ դրամի դեպքում վարկը կարելի է ստանալ առանց համապարփակ ֆինանսական  վերլուծության: Այսինքն, բիզնես վարկի տրամադրման  վերաբերյալ  բանկի որոշումը հաճախորդը կարող է ստանալ 1-2 օրվա ընթացքում:

2018թ.-ին  Յունիբանկը տրամադրել է մոտ 26 մլրդ ՀՀ դրամի բիզնես  վարկ` խթանելով ՓՄՁ-ների զարգացումը: Վարկավորման  նոր  շահավետ  պայմանները կբարձրացնեն դրամական միջոցների հասանելիության            մակարդակն ավելի մեծ թվով ՓՄՁ-ների համար:

 «Յունիբանկի  առաջնային ուղղություններից է աջակցել գործող ՓՄՁ-ներին` իրենց բիզնեսի ծավալները մեծացնելու և գործունեության                   արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք առաջարկում ենք ոչ միայն ծառայությունների փաթեթ, այլ   նաև մասնագիտական խորհրդատվություն, ինչը  հնարավորություն է տալիս բիզնեսին ճիշտ գնահատել ռիսկերը  և մշակել իրագործելի բիզնես պլան», - նշել  է Յունիբանկի Վարչության անդամ, Կորպորատիվ բիզնեսի  զարգացման  և  վաճառքների  տնօրեն  Դավիթ  Պետրոսյանը:        

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև