Յունիբանկը IN TOUR EXPO 2019-ում կներկայացնի հատուկ վարկեր զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ների համար

26.04.2019 15:50
Յունիբանկը  IN TOUR EXPO 2019-ում կներկայացնի հատուկ վարկեր զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ների համար

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 26-28-ին Երևանում  տեղի կունենա IN TOUR EXPO-2019 միջազգային ցուցահանդեսը, որը կբացի Հայաստանում ամառային տուրիստական սեզոնը: Յունիբանկը ցուցահանդեսում կներկայացնի վարկատեսակներ, որոնք մշակվել են հատուկ հյուրանոցային և ռեստորանային, ինչպես նաև` զբոսաշրջության ոլորտի այլ  ձեռնարկությունների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մենք ակտիվ աշխատում ենք ՓՄՁ-ների հետ եւ ձգտում ենք ապահովել ֆինանսական միջոցների առավելագույն հասանելիությունը մեր հաճախորդների համար: Վարկատեսակներ մշակելիս, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում զբոսաշրջության ոլորտի առանձնահատկություններին ու սեզոնային բնույթին: Մեր մասնագետները միշտ պատրաստ են խորհրդատվություն մատուցել և առաջարկել  ամենահարմար վարկային պայմանները, որպեսզի ձեռնարկությունները արդյունավետ կերպով օգտագործեն բիզնեսի զարգացման համար տրամադրված ֆինանսավորումը», - նշեց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Նշվում է նաև, որ Յունիբանկը, համագործակցելով  Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ, զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին ՀՀ դրամով վարկեր է տրամադրում մինչև 90 ամիս ժամկետով և մինչեւ 9.5% տարեկան տոկոսադրույքով:

Յունիբանկը ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում նաև պարզեցված ընթացակարգով օգտվել մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով անգրավ վարկի հնարավորությունից: Այդ դեպքում նոտարական և կադաստրային, ինչպես նաև գրավի ապահովագրման հետ կապված լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում: Անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրման գործընթացը պարզեցնելու և արագացնելու նպատակով, բանկն օգտագործում է Պրոտոբեյզ Լաբորատորիզի CRM համակարգը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև