ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը գործարկել է 60-րդ մասնաճյուղը

29.04.2019 19:35
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը գործարկել է 60-րդ մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 60-րդ՝ «Էրեբունի» մասնաճյուղն է գործարկել Էրեբունի փողոցի 23 շենք, 74 հասցեում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:

«Բանկն անընդհատ զարգացնում և արդիականացնում է թվային գործիքների կիրառումը, սակայն մեզ համար նաև կարևոր է բանկի մասնաճյուղային ցանցի զարգացումն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստանալ դասական բանկային ծառայություններ: Քաղաքի այս հատվածում նույնպես մենք մեծ թվով հաճախորդներ ունենք և «Էրեբունի» մասնաճյուղի միջոցով ավելի մոտ կգտնվենք մեր գործընկերներին»,-նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:   

Բացման կապակցությամբ «Էրեբունի» մասնաճյուղում մինչև հուլիսի 31-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.

  • Visa Classic և American Express Blue քարտերը բանկը կտրամադրի և կսպասարկի առանց առաջին տարվա քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի,
  •  «Ավանդ երեխաների համար» ավանդատեսակի պայմանագիր կնքած առաջին 50 ֆիզիկական անձանց համար բանկը յուրաքանչյուր ավանդատուի ավանդային հաշվին կփոխանցի 10 000 ՀՀ դրամ:   

Բանկի «Էրեբունի» մասնաճյուղում կգործի 24/7 Express Banking-ի  սրահ, որտեղ քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև