‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold

24.06.2019 18:39
‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում American Express Քարտերի բացառիկ թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  American Express Gold  Քարտատերերի համար այս տարի ևս իրականացնում է  ‹‹Բացահայտիր ողջ ներուժը›› արշավը:

Արշավի շրջանակում` մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ, American Express Gold Քարտապաններն իրականացնելով 4 կամ 8 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով վճարային գործառնություններ Հայաստանում և/կամ արտերկրում, կստանան համապատասխանաբար 30,000 և 60,000 լրացուցիչ Membership Rewards (MR) միավոր:  Նշված ժամանակահատվածում դառնալով American Express Gold Քարտատեր և Քարտը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կատարելով առնվազն մեկ վճարային գործարք, Քարտատիրոջը կտրամադրվի լրացուցիչ ևս 5,000 MR միավոր:

             Քարտապանները MR միավորները կարող են փոխանակել Երևան-Փարիզ-Երևան (30,000 MR միավոր) կամ Երևան-Նյու Յորք-Երևան (60,000 MR միավոր) 1 ավիատոմսով, ինչպես նաև այլ արժեքավոր նվերներով, որոնք ներկայացված են www.americanexpress.am կայքում:

Լրացուցիչ MR միավորները ստանալու համար անհրաժեշտ է 2020թ.-ի հունվարի 10-ից մինչև 2020թ.-ի մարտի 15-ը ներառյալ զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ (+374 10) 31 99 99, կամ գրավոր դիմում ներկայացնել Բանկի ցանկացած մասնաճյուղ:


Արշավի ամբողջական պայմաններին կարո՛ղ եք ծանոթանալ հետևյալ հղումով:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև