Հայաստանում կարող է «հիփոթեքային արձակուրդ» ներդրվել

31.07.2019 16:35
Հայաստանում կարող է «հիփոթեքային արձակուրդ» ներդրվել

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./ԱՌԿԱ/. Հրապարակվել է Քաղաքացիական օրենսգրքում «հիփոթեքային արձակուրդների» մեխանիզմի ներդրում ենթադրող լրացումների օրինագիծ։ Հայաստանի կառավարության առաջարկած օրինագիծը հրապարակվել է e-draft.am էլեկտրոնային հարթակում։

Նախագծում նշվում է, որ «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն:

«Սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում ներառելու»,– ասվում է փաստաթղթում։ 

Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»: 

«Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարացվում է արձակուրդի տևողության չափով»,– ասվում է հրապարակված օրինագծում։

Փաստաթղթում նշվում է նաև, որ նմանատիպ մեխանիզմները կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում։

«Նախագծի ընդունման արդյունքում սպասվում է հիփոթեքային վարկավորկան ինստիտուտի կատարելագործում և բարդ դրության մեջ հայտնված մարդկանց վարկային բեռի թեթևացում»,– նշվում է նախագծում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև