Հայաստանում 2021թ.–ին հաջողվեց պահպանել ֆինանսական կայունությունը, չնայած դժվարություններին. ԿԲ նախագահ (ՎԻԴԵՈ)

28.12.2021 13:47
Հայաստանում 2021թ.–ին հաջողվեց պահպանել ֆինանսական կայունությունը, չնայած դժվարություններին. ԿԲ նախագահ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 2021թ.–ին ընդհանուր ջանքերի շնորհիվ կարողացել ենք պահպանել գների և ֆինանասական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում, չնայած տնտեսության համար որոշակի դժվարություններին, կարծում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Ֆինանսական կայունության առումով 2021 թվականը նույնպես դյուրին չէր։ 2020 թվականի ընթացքում տեղի ունեցած ցնցումները իրենց անխուսափելի ազդեցությունն ունեցան ֆինանսական համակարգի ընթացիկ տարվա արդյունքների վրա»,  – ասել է Գալստյանը ԿԲ–ում կազմակերպված 2021թ.–ի տարեմուտի ընդունելության ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները։

Տարեսկզբից, անորոշությունների զգալի աճի պարագայում, թե՛ տնտեսությունը, և թե՛ ֆինանսական համակարգը կրճատեցին իրենց ռիսկի ախորժակը, ինչն անդրադարձավ բանկային համակարգի վարկային ներդրումների վրա՝ հատկապես հաշվի առնելով նախորդ տարվա Կառավարության ծրագրերով իրականացրած զգալի վարկավորումը»

ԿԲ նախագահը նշել է, որ տարեսկզբից, անորոշությունների զգալի աճի պարագայում, թե՛ տնտեսությունը, և թե՛ ֆինանսական համակարգը կրճատեցին իրենց ռիսկի ախորժակը, ինչն անդրադարձավ բանկային համակարգի վարկային ներդրումների վրա՝ հատկապես հաշվի առնելով նախորդ տարվա Կառավարության ծրագրերով իրականացրած զգալի վարկավորումը։

«Այնուամենայնիվ մեր ֆինանսական համակարգը ոչ միայն ունակ եղավ հաղթահարել այդ դժվարությունները, այլ նույնիսկ զգալի նպաստում ունեցավ երկրի տնտեսական խնդիրների մեղմմանը։ Ֆինանսական հաստատությունները որոշակի բեռ վերցրեցին նաև սոցիալական խնդիրների աջակցման համար՝ ինչպես համավարակի, այնպես էլ պատերազմի հետևանքների հաղթահարման առումով, – նշել է Գալստյանը։

Նա փաստել է, որ վերջին տվյալներով արդեն նկատվում է վարկային ներդրումների վերականգնում և գալիք տարին երկիր վստահաբար կմտնի և կավարտի ֆինանսական միջնորդության դրական զարգացումներով։

«Ընդ որում, կցանկանայի հատուկ նշել, որ Հայաստանում գների և ֆինանսական կայունությունը ապագայում նույնպես երաշխավորված է, և դրա գրավականը ոչ թե առանձին ցուցանիշներ են, օրինակ միջազգային պահուստները, կամ բանկերի կապիտալը, այլ Կենտրոնական բանկի անձնակազմի գիտելիքն ու պրոֆեսիոնալ կարողություններն են, որոնք թույլ են տվել դիմագրավելու բազում ցնցումների և շատ անգամ են արժանացել մեր ներքին և միջազգային գործընկերների բարձր գնահատանքին», – նշել է ԿԲ նախագահը։

2021 թվականի Կենտրոնական բանկի կարևոր ձեռքբերումների շարքում Գալստյանը նշել է նաև նոր ռազմավարությունը, որտեղ ներկայացված են Կենտրոնական բանկի առաքելությունը, տեսլականը և արժեքները, ինչպես նաև մեր կառույցի և քաղաքականության զարգացման հիմնական ուղղությունները: «Կենտրոնական բանկը ներկայումս թևակոխել է վերափոխման մի նոր փուլ, ինչն աստիճանաբար սկսում է արտահայտվել մեր գործունեության տարբեր ոլորտներում։ Այս ճանապարհին մենք զգում ենք մեր հասարակության, Ազգային Ժողովի և Կառավարության աջակցությունը և լիահույս ենք, որ մի քանի տարի հետո կունենանք էլ ավելի կարող, առաջադեմ, հետազոտական և նորարարական գերազանցության վրա հիմնված ամուր ինստիտուտ, որը կշարունակի առաջնորդել մեր տնտեսության զարգացումը գների և ֆինանսական կայունության ապահովման իր առաքելության ներքո», – հայտարարել է Գալստյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև