15.10.2019 17:12
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կգործարկվի UnionPay չինական վճարային համակարգը: Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում` ամփոփելով նախարարության 2019 թ.-ի առաջին 8 ամիսների գործունեությունը, ասաց ՀՀ էկոնմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Հայաստանում անցկացվել է հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է կարևոր հարց` Հայաստանում UnionPay համակարգի կիրառման համար բարենպաստ պայմանների ստեղծում: Այդպես մենք զգալիորեն կբարձրացնենք հանրապետությունում չինացի զբոսաշրջիկների գտնվելու հարմարավետությունը», - ասաց նախարարը:
Ըստ նրա, Չինաստանում դա ամենատարածված վճարային համակարգն է և միակը, որով չինացի զբոսաշրջիկները կարող են օգտնվել արտերկրում:
«Երբ այդ համակարգը գործարկվի, նրանք Հայաստան այցելելիս ավելի քիչ խոչընդոտներ կունենան: Հույս ունենք, որ դա զգալիորեն կնպաստի չինացի զբոսաշրջիկների թվի աճին»,- ասաց Խաչատրյանը:
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության թղթակցի հարցին, նախարարը նշեց, որ զբոսաշրջիկների ներգրավվելու համար Չինաստանում կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ, փառատոններ, որոնք պետք է ծանոթացնեն տեղի բնակիչներին հայ մշակույթի հետ և նպաստել, որպեսզի նրանք որոշեն այցելել Հայաստան:
UnionPay-ը Չինաստանի ազգային վճարային համակարգն է, որը հիմնվել է 2002 թ.-ին որպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բանկերի ասոցիացիա: Նախաձեռնողներն են Պետխորհուրդը և Չինաստանի ազգային բանկը: UnionPay-ի օգտատերերը կարող են օգտվել վճարային համակարգի ծառայություններով աշխարհի 174 երկրներում:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: