ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը փոխվարչապետին է ներկայացրել է Հայաստանի հետ գործընկերության 5-ամյա ռազմավարությունը

10.12.2019 22:10
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը փոխվարչապետին է ներկայացրել է Հայաստանի հետ գործընկերության 5-ամյա ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը հանդիպումը լավ առիթ է համարել քննարկելու առկա ծրագրերի ընթացքն ու համատեղ անելքները: Փոխվարչապետն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համապարփակ է և բազմաոլորտ: Մհեր Գրիգորյանը մասնավորապես կարևորել է կապիտալ շուկայի և պետություն-մասնավոր գործընկերության զարգացմանը միտված համատեղ ծրագրերը:

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաուլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար, ներկայացրել է ԱԶԲ-ի կողմից սույն թվականի նոյեմբեր ամսին հաստատված Հայաստանի հետ գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը: Պաուլո Սպանտիգատին անդրադարձել է ռազմավարության հիմնական շեշտադրումներին և Հայաստանում ԱԶԲ հետագա ծրագրերի հնարավոր ուղղություններին:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման և բիզնես ոլորտում ծրագրերի իրականացումը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև