ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քննադատել է բանկային գաղտնիքի մասին օրենքը

06.02.2020 16:29
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քննադատել է բանկային գաղտնիքի մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ազգային անվտանգության ծառայության(ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քննադատել է բանկային գաղտնիքի մասին օրենքը:

 Ազգային ժողովը 2020 թ.-ի հունվարի 22-ին ընդունեց «ՀՀ քրեական դատավարության մասին» և «Բանկային գատնիքի մասին» օրենքի լրացումները, որոնք նախատեսում են բանկային տեղեկատվության բացահայտում։ Մասնավորապես, եթե նախկինում բանկային գաղտնիքը կարելի էր բացահայտել միայն կասկածյալի կամ մեղադրյալի մասին, ապա հիմա թույլ  են տալիս քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ստանալ ոչ միայն գործին անմիջապես առնչվող անձի, այլև նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց բանկային տվյալները: Սակայն միաժամանակ նախատեսել երաշխիքների և սահմանափակումների կոնկրետ մեխանիզմներ։

«Բանկային գաղտնիքի հետ կապված ես միշտ ունեցել եմ բացասական վերաբերմունք, չնայած այն հանգամանքին , որ եղել եմ հատուկ  ծառայության ղեկավար, բոլորի համար պարզ, և  որքան հասու լինի մեզ համար այդ  տեղեկատվությունները այդքան հեշտ կլինի  կատարել մեր գործառույթները»,- նախօրեին տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

 Սակայն, նրա խոսքով, հաշվի առնելով առհասարակ  պետության գրավչությունը , որպես պետություն պետք է հասկանալ, որ բանկային գաղտնիքը պետք է պահպանվի գաղտնի և բացվի բացառիկ դեպքերում:

Որպես օրինակ, նա նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում  պաշտոնական տվյալների համաձայն ուղիղ օտարերկյա ներդրումները Հայաստանում շատ ցածր են: Նրա խոսքով, դա կարելի է վերլուծել:

Օրինակ պոտենցյալ ներդրողը  պատվիրում է վերլուծություն այն երկրի մասին , որտեղ ցանկանում է  գա, բացում է, տեսնում է սեփականությունը մարդկանց պետք է խլենք,  բանկային գախտնիքը չկա:  Ժողովրդի պահաջով բացենք կամ փակենք այս օբյեկտը:

«Հասավ վերջում նրան , որ կառավարության նիստի ժամանակ երկրի ղեկավարը ասում է  ճաքած ունիտազ ունեցող  գործարարներին պետք է սննկացնել: Դուք հասկանում ե՞ք , ինչ է նշանակում սննկացնել, եթե մարդը  ծառայությունները չի կարողանում պատշաճ  մատուցել  մեր ժամանակակից շուկայական  հարաբերությունների մեջ ինքը իրեն կսննկանա: Պետությունը  ի՞նչ գործառույթ ունի սննկացնելու»,- ասել է Վանեցյանը:

 Նրա կարծիքով, չի կարելի նման անլուրջ վերաբերմունք ցուցաբերել:

 Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների ՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում արտաքին ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է մոտ 267 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարի արձանագրվել է բացասական ցուցանիշ (մինուս 1 միլիոն դոլար): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև