«ԱՌԿԱ» գործակալությունը 24 տարեկան է

01.05.2020 09:00
«ԱՌԿԱ» գործակալությունը 24 տարեկան է

«ԱՌԿԱ» գործակալությունն այսօր տոնում է իր 24–րդ տարեդարձը։ Ասենք միանգամից, այս անգամ մենք ստիպված ենք նշել մեր տոնն անսովոր պայմաններում` ինքնամեկուսացման մեջ։ Իսկ մեկ տարի առաջ ոչ ոք անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ ԱՀԿ–ն կորոնավիրուսի պատճառով կարող է համավարակ հայտարարել, և «համավարակ» բառը կդառնա Երկրագնդի ամենատարածված բառերից մեկը։ Ոչ ոք անգամ չէր կարող պատկերացնել, որ մարդկությունը կկանգնի երկընտրանքի առաջ կամ փրկվել ինքնամեկուսանալով և աշխատելով հեռավար (որտեղ դա հնարավոր է) և ձախողել տնտեսությունն իր բոլոր բխող հետևանքներով, կամ չեղարկել կարանտինը, վերադառնալ աշխատանքի, ձեռք բերել կոլեկտիվ իմունիտետ, իսկ այնտեղ ում բախտը ոնց կբերի։ Դե ինչ։ Բոլորս հասկանում ենք, որ հայտնվել ենք դժվարին ժամանակներում, և այս ամենի հետ պետք է դեռ երկար ապրել։ Նաև հասկանում ենք, որ ունենք միմյանց կարիքը։ Արդեն ակնհայտ է`երբ այս ամենն ավարտվի, աշխարհը կդառնա ամբողջովին այլ, և այդ փոխված աշխարհում կարող են հաջողության հասնել միայն նրանք, ովքեր չհուսահատվեցին և կարողացան գոյատևել, և նրանք, ովքեր այդ մասին անպայման կպատմեն իրենց նյութերում։

«ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև