«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2019թ. առաջին եռամսյակի մամուլի վարկանիշը

09.04.2019 15:36
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2019թ. առաջին եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2019 թվականի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով, առաջատարներն են` 1. Ամերիաբանկը,  2. Հայէկոնոմբանկը, 3. IDBank-ը, 4. Ինեկոբանկը, 5. ՎՏԲ–Հայաստան բանկը:

Ս. թ. առաջին եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 815,2` 2018 թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ նվազելով 13,4%-ով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2018 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 941,3)։

Միաժամանակ, 2018 թ.–ի  չորորդ եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն նվազել է 41,5%  տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2018 թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 1392.7)։

Հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական վարկանիշը 2019 թ.–ի առաջին եռամսյակում,  2018 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է` 720,74 –ից  մինչև 522,9 (ԸՎՑ–ն 2018 թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 1161.43)։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար «ԱՌԿԱ» գործակալությունն օգտագործել է «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Ժամանակ», «Ժողովուրդ» տպագիր լրատվամիջոցների նյութերը։ Էլեկտրոնային աղբյուրներից ընտրվել են Panarmenian–ը, ARKA–ն, Newsarmenia–ն, Armbanks–ը, Banks–ը, Arminfo–ն, Finport–ը, Panorama–ն, Lragir–ը.

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» տեղեկագրում (#02 (37), 2019 թ.–ի առաջին եռամսյակ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև