ԿԲ նախագահն Արցախի նախագահի հետ քննարկել է փոխգործակցությունը ֆինանսաբանկային ոլորտում

19.06.2020 22:59
ԿԲ նախագահն Արցախի նախագահի հետ քննարկել է փոխգործակցությունը ֆինանսաբանկային ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 19-ին Երևանում հանդիպել է  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյանի հետ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև ձևավորված հարաբերությունները՝ ընդգծելով, որ այսուհետ ևս այդ փոխգործակցությունը կշարունակվի ու կխորանա», – նշվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համավարակի պատճառով ստեղծված դժվարին ֆինանսատնտեսական իրավիճակը հաղթահարելու և բանկային համակարգի դերն Արցախի տնտեսության մեջ ավելի մեծացնելու հնարավորությունները:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև